Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն։ «2024 թվականի լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկը տրված է

Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն։ «2024 թվականի լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկը տրված է
🥁Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն։
Տարվա «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկը տրված է։ Սիրելի ուսանողներ դուք արդեն կարող եք ներկայացնել ձեր դիմումը և դառնալ քոլեջի տարվա լավագույն ուսանող մրցանակաբաշխության հաղթողը և ստանալ ձեր մրցանակը։
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, ովքեր առնվազն 2 կիսամյակ հանդիսացել են քոլեջի ուսանող, վերջին մեկ կիսամյակի ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն, ինչպես նաև ունեն ստորև նշված ձեռքբերումները:
🧾Մրցանակաբաշխությանը մասնակցելու (որպես թեկնածու առաջադրվելու) համար ուսանողը պետք է ներկայացնի համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթերը: Թեկնածուների առաջադրումն իրականացվում է համապատասխան հայտերի միջոցով` թղթային ձևաչափով (հայտի ձևը կարող եք վերցնել ուսումնական մասից), որը ներկայացվում է քոլեջի ուսումնական մաս: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է հունիսի 21-ը ներառյալ։
«Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի լավագույն ուսանող» մրցանակակիր որոշելու համար դիտարկվում են ուսանողի հետևյալ ձեռքբերումները՝
✅առաջադիմություն,
✅ներգրավվածություն հետազոտական(ինքնուրույն) աշխատանքներում,
✅մասնակցություն ներքոլեջային կյանքին,
✅քոլեջից դուրս ակտիվություն` մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում հաջողություններ:
Մրցանակաբաշխության մասնակիցներն հայտին կից կարող են ներկայացվել հետևյալ փաստաթղթերը.
🖇️պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների բնութագիր (առավելագույնը երկու բնութագիր),
🖇️ուսանողական խորհրդի նախագահի բնութագիր,
🖇️տպագրված հետազոտական (ինքնուրույն) աշխատանքների հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
🖇️քոլեջից դուրս ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
🖇️այլ փաստաթղթեր և նյութեր, որոնք լավագույնս կներկայացնեն մրցանակաբաշխությանը մասնակից ուսանողի ձեռքբերումները:
Ներկայացված բնութագրերը և այլ փաստաթղթերը պետք է հստակ և հնարավորինս մանրամասն ներկայացնեն ուսանողի ձեռքբերումները: