«Որակյալ կրթությունը հանուն ապահով սահմանների»՝ մեր հարկի տակ

«Որակյալ կրթությունը հանուն ապահով սահմանների»՝ մեր հարկի տակ
«Որակյալ կրթությունը հանուն ապահով սահմանների»՝ մեր հարկի տակ
📆 Ս/թ հուլիսի 11-ին քոլեջը սիրով հյուրընկալեց AMAA-ի կողմից իրականացվող «Որակյալ կրթությունը հանուն ապահով սահմանների» ծրագրի մասնակիցներին։ 8 տարբեր դպրոցներից ժամանած նախաձեռնող երիտասարդները ներկայացրին համայնքային կրթական խնդիրների լուծմանն ուղղված իրենց նախագծերը՝ վկայելով, որ երիտասարդ սերունդն ունի ցանկություն, պատասխանատվություն և կարողություն լինել փոփոխության շարժիչ ուժը։
Ծրագրի եզրափակիչ փուլում ընտրվեցին լավագույն նախաձեռնությունները, որոնք ստացան ֆինանսավորում՝ AMAA ծրագրի աջակցությամբ՝ իրականություն դարձնելու համար երիտասարդների հստակ ու գաղափարական պատկերացումները։
Այս հանդիպումը ոչ միայն համագործակցության կարևոր քայլ էր, այլ նաև վստահության նոր ապացույց՝ որ հենվելով մեր երիտասարդների վրա՝ մենք կարող ենք կառուցել կայուն, զարգացող ու գիտելիքի վրա հիմնված հասարակություն։