Նոր համագործակցություն՝ կրթության և երիտասարդների զարգացման համար

Նոր համագործակցություն՝ կրթության և երիտասարդների զարգացման համար
🤝 Նոր համագործակցություն՝ կրթության և երիտասարդների զարգացման համար
Մեր քոլեջը և «Բարձունք» կրթական շարժում ՀԿ-ն կնքեցին համագործակցության հուշագիր՝ հիմք դնելով համատեղ կրթական և երիտասարդական ծրագրերի իրականացմանը։
Այս համագործակցությունը նպատակ ունի
🔹 զարգացնել երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները,
🔹 խթանել ակտիվ քաղաքացիական մասնակցությունը,
🔹 ստեղծել նոր կրթական հնարավորություններ համայնքներում,
🔹 աջակցել երիտասարդների ինքնաիրացմանն ու առաջնորդական ներուժի բացահայտմանը։
Համատեղ ծրագրերի շրջանակում քոլեջում ստեղծվեց «Բարձունք» երիտասարդական ակումբ, որը նախատեսում է սեմինարներ, աշխատարաններ, կրթական նախաձեռնություններ և համայնքահեն երիտասարդական ակտիվություններ, որոնք կծառայեն մեկ կարևոր նպատակի՝ կրթությունը դարձնել գործնական, հասանելի և զարգացնող յուրաքանչյուր երիտասարդի համար։
Միասին՝ դեպի ավելի բարձր բարձունքներ 🧡