Նոյեմբերի 28-ին Քոլեջի փոխտնօրեն՝ Վարուժան Գասպարյանը հանդիպում ունեցավ Ուսանողական խորհրդի կազմի հետ, որին մասնակցում էր նաև Որակի ներքին ապահովման պատասխանատու՝ Ալիսա Սուքոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակում ՈՒԽ կատարած աշխատանքների, առաջ եկած խնդիրների, և ուսանողական կազմի տարբեր առաջարկների մասին։ Խոսվեց նաև առաջիկա աշխատանքների և ամանօրյա տոնների նախապատրաստական աշխատանքների մասին։