Յուրաքանչյուր ձեռքբերման հետևում կանգնած են մարդիկ, ովքեր հաճախ հանդես են գալիս գործընկերների տեսքով։
Մեր գործընկեր Արդշինբանկը պատմության մեջ առաջին անգամ ստանձնեց պատրաստակամություն, քոլեջի ուսանողների պրակտիկ պարապմունքները կազմակերպելու համար։ Մեր «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության ուսանողները բանկում ծանոթացան սպասարկման հմտություններին, աշխատանքային միջավայրին, բանկային պրոդուկտներին և գործարար էթիկային։
Շնորհակալ ենք մեր գործընկերոջը, մեզ վստահելու և մեծ հնարավորություն ընձեռնելու համար։