Մենք հավատում ենք, որ որակյալ կրթությունը սկսվում է գործնական փորձառությունից Մենք հավատում ենք, որ որակյալ կրթությունը սկսվում է գործնական փորձառությունից Մեր «Դեղագործություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները իրենց պրակտիկան անցկացրեցին «Պետ-Թագ» դեղատանը։ Նրանք պրակտիկայի ընթացքում՝ ծանոթացան դեղատան կառուցվածքին, ուսումնասիրեցին դեղերի պահպանման ու դասակարգման պայմանները, մասնակցեցին դեղերի դուրսգրման և վաճառքի գործընթացին, սովորեցին դեղագիտական խորհրդատվություն տրամադրելու հմտություններ։