
Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ ՎԲՀՔ-ի «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության առաջին ուսանողները հաջողությամբ ավարտեցին իրենց ուսումնառությունը։

Շրջանավարտների այս խումբը քոլեջի պատմության մեջ առաջինն է տվյալ մասնագիտությամբ, և նրանց հաջողությունը պարտավորեցնող և ներշնչող նախադեպ է մեզ համար։ Նրանց ներկայությունը հատկապես արժեքավոր է Վարդենիս համայնքի համար, որտեղ սպասարկման ոլորտը ունի զարգացման և որակի բարձրացման մեծ ներուժ։
