Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան քոլեջի պատմությանը, կրթական ուղղություններին և ուսումնական միջավայրին։ Այնուհետև քոլեջի Ուսուցիչների կողմից կազմակերպվել էր հետաքրքիր և բովանդակալից սեմինար, որը նպաստեց աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։
Հանդիպման ավարտին աշակերտները պատրաստել էին անակնկալ, հանդես գալով գեղեցիկ ասմունքով և կիթառային կատարումներով, որին միացան նաև մեր ուսանողները՝ ստեղծելով ջերմ, ընկերական և ոգեշնչող մթնոլորտ։ 




























