Մեզ մոտ հյուր էին Լճավան գյուղի դպրոցի աշակերտները 
Քոլեջը հյուրընկալեց Լճավան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին, ովքեր եկել էին ծանոթանալու քոլեջի մասնագիտություններին, կրթական միջավայրին և հնարավորություններին։
Այցը կազմակերպվել էր մասնագիտական կողմնորոշման խմբակավար Քրիստինե Գասպարյանի նախաձեռնությամբ։ Աշակերտները ծանոթացան քոլեջի պատմությանը, շրջեցին տարածքում, մասնակցեցին հետաքրքիր սեմինարների։
Այցը դարձավ կարևոր քայլ՝ դպրոց–քոլեջ համագործակցության և աշակերտների մասնագիտական կողմնորոշման համար։ ՎԲՀՔ-ն շարունակում է ստեղծել կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կարող է գտնել իր ուղին։ 

















