Մեզ մոտ հյուր էին Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործության հերոսները 
Գրքի քննարկում, հերոսների հետ երկխոսություն, ազատ և ջերմ միջավայր, կյանքի արժեքներ, ընկերություն ու մարդկային հարաբերություններ։ Եվ իհարկե հատուկ անկեղծությամբ ուսանողները մեկնաբանեցին առօրյայում սիրո, վստահության, հոգատարության կարևորությունը և անդրադարձան գրքի այն գաղափարին, որ «ամենակարևորը աչքով տեսանելի չէ, այն զգացվում է սրտով»։








