Մեդիագրագիտությունը կարևոր և անհրաժեշտ հմտություն։
Քանի որ Հայաստանում նոյեմբերի 4-ից 10-ը նշվում է որպես մեդիագրագիտության շաբաթ՝ մեր քոլեջը ևս միացավ այդ շաբաթվան և «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության 2-րդ կուրսում, մասնագիտական օտար լեզվի դասախոս Աստղիկ Սաֆարյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց «Սոցիալական Դիլեմա» ֆիլմի դիտում և քննարկում։
Ֆիլմում խոսվում է այն մասին, թե ինչպես են սոցիալական ցանցերը կախման մեջ պահում և մանիպուլյացիայի ենթարկում օգտատերերին։ Ֆիլմի միջոցով ուսանողները ծանոթացան սոցիալական մեդիաների ալգորիթմներին և դրանց ազդեցությանը՝ մարդկանց վարքագծի վրա։