«Հանգստի ժամանացի ծառայությունների սպասարկման կազմակերպում» առարկայի շրջանակում անցկացված դաշտային դասի մասին

🗺️ Քոլեջի «Հանգստի և ժամանացի ծառայությունների սպասարկման կազմակերպում» առարկայի շրջանակներում մեր մենեջերները հերթական անգամ ցույց տվեցին, թե ինչպես է իրական կրթությունը դուրս գալիս լսարանից և դառնում փորձառություն։ Դասը այս անգամ անցկացվեց Վանեվան վանական համալիրի տարածքում՝ Հայաստանի պատմամշակութային ամենահին ու խորհրդանշական վայրերից մեկում։
Դաշտային դասի ընթացքում ուսանողները ոչ միայն ուսումնասիրեցին զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման հիմնական սկզբունքները, այլ իրական միջավայրում իրականացրեցին ամբողջական էքսկուրսիոն փաթեթ․
📌 մշակեցին երթուղին,
📌 ներկայացրին մշակութային և պատմական տեղեկատվությունը,
📌 փորձարկեցին տարածքի զբոսաշրջային ներուժի գնահատումը,
📌 իրականացրին խմբի առաջնորդման և սպասարկման փուլերը։
Քոլեջը շարունակաբար կարևորում է այն մոտեցումը, որ ուսանողը սովորի ոչ միայն գրքից, այլ իրական միջավայրից․ հենց նման դասերն են ձևավորում այն մասնագետներին, ովքեր հասկանում են ոլորտը ներսից և արդեն առաջին քայլերից ունեն գործողությունների կոնկրետ փորձ։