Կիսվենք մեր ուսանողների հաջողության ևս մեկ օրինակով

Կիսվենք մեր ուսանողների հաջողության ևս մեկ օրինակով
Կիսվենք մեր ուսանողների հաջողության ևս մեկ օրինակով 🙌
Երբ քոլեջում հյուրընկալել էինք հաղորդակցության փորձառու մասնագետ, Big Mind ընկերության հիմնադիր Հակոբ Մակդիսին, նա խոստացավ հինգ ուսանողների համար անցկացնել «Մարմնի լեզուն բիզնես միջավայրում» թեմայով լիարժեք անվճար դասընթաց։
Եվ այսօր դա այլևս պարզապես խոստում չէ, այլ՝ իրականություն։ ՎԲՀՔ թվով հինգ ուսանողներ Հակոբ Մակդիսի կողմից ստացան դասընթացի մասնակցության վկայականներ՝ ևս մեկ քայլ կատարելով իրենց մասնագիտական աճի ճանապարհին։
Շնորհակալ ենք Հակոբ Մակդիսին՝ վստահության, նվիրումի և կրթության հանդեպ իրական արժեք ստեղծելու համար։