Կարիերայի կենտրոն

 

ՎԲՀՔ Կարիերայի կենտրոն:

Picture

ՎԲՀՔ-ի ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացման, շրջանավարտների և քոլեջի միջև մշտական կապի պահպանման և ամրապնդման ու համագործակցության զարգացման նպատակով ՎԲՀՔ-ում գործում է կարիերայի կենտրոն:

ՎԲՀՔ-ի կարիերայի կենտրոնը քոլեջի ներսում միակ կառույցն է, որը զբաղվում է իր շրջանավարտների և ուսանողների զբաղվածության ապահովմանը ուղղված խնդիրներով։ Այն ստեղծվել է 2018թ.-ի օգոստոսի 29-ին:

Կարիերայի կենտրոնի գործիքակազմում առկա են բազմաթիվ ծրագրեր, որոնք աշխատում են ի նպաստ յուրաքանչյուր ուսանողի և շրջանավարտի թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաներից դուրս: Կարիերայի կենտրոնի նպատակն է բժշկական և հումանիտար կադրերի նախապատրաստումը արդի աշխատաշուկային համապատասխան, «պահանջված մասնագետ » բրենդի ստեղծումը և ոլորտի մասնագետներից լավագույնների դուրսբերումը, ինչպես նաև շրջանավարտ-քոլեջ կապի ամրապնդումը:

Կարիերայի կենտրոնը համագործակցում է բժշկական ոլորտի ՀՀ պետական և մասնավոր ընկերությունների և ձեռնարկությունների հետ ինչպես նաև արտասահմանյան կրթական հաստատությունների հետ։ Կենտրոնի ծավալած աշխատանքի և ձեռք բերած համագործակցությունների շնորհիվ մեր շրջանավարտների 30% աշխատանքի են տեղավորվել Վարդենիսի և հարակից համայնքների դեղատնքերում, ամբուլատորյաներում աշխատում են մեր քոլեջի քույրական գործ բաժնի շրջանավարտները: Մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի շնորհիվ ապագա ուսանողները և շրջանավարտները ևս աշխատանքի տեղավորվելու հնարավորություն կունենան:

Գործընկերների ամբողջական ցանկը կարող եք գտնել պայմանագրեր բաժնում: