Ինչպե՞ս են մեր նոր ուսանողները անցնում իրենց կրթական ճանապարհը🤔: Եկեք բացահայտնեք միասին:

Ինչպե՞ս են մեր նոր ուսանողները անցնում իրենց կրթական ճանապարհը🤔: Եկեք բացահայտնեք միասին:
Ինչպե՞ս են մեր նոր ուսանողները անցնում իրենց կրթական ճանապարհը🤔։ Բացի քոլեջում անցկացվող դասընթացներից, ուսանողները իրենք ենք վարում հետաքրքիր սեմինարներ։ Այս անգամ նրանց կողմից ընտրվել էին՝ համացանցի դերը դեռահասների կյանքում, ինքնասպանություններ, հասարակության դերը դեռահասների կյանքում և դեռահասների հոգեբանություն թեմաները։
🎙️Իսկ այս հատվածում խոսում են մեր կրտսեր սեմինարավարները՝
— Սեմինարների նպատակն էր խուսափել համացանցի վատ կողմերից, ճիշտ օգտագործել համացանցը, քննարկեցինք համացանցի լավ և վատ կողմերը, փոձեցինք զերծ մնալ համակարգչային կախվածությունից։ Ինքնասպանություններ թեմայի քննարկման արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ ինքնասպանություն կատարող մարդիկ այդ պահին չեն մտածում իրենց քայլերի մասին և այդ շրջանում պետք է դիմել հոգեբանի։ Քննարկեցինք թե ինչպես է հասարակությունը ձևավորում դեռահասների արժեքները, վարքագիծը և ինքնությունը, ինչպես նաև հասկանալ դրական միջավայրի դերը նրանց առողջ զարգացման համար։ Դեռահասների հոգեբանության սեմինարի նպատակն էր՝ ուսումնասիրել այդ տարիքի հոգեբանական զարգացումները, ինչպես նաև օգնել դեռահասներին հաղթահարել հուզական ու սոցիալական մարտահրավերները՝ նպաստելով ինքնության ձևավորմանը: