Դեղագործություն

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Picture

Մասնագետի որակավորումը`  Դեղագործ
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը՝  հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  հիմնական ընդհանուր կրթությամբտարի և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ – 2 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)

Մասնագիտական գործունեության ոլորտներն են.

  • Սեփականության տարբեր ձևերի, պրոֆիլի, իրավակազմակերպչական կարգավիճակի դեղատնային և դեղագործական կազմակերպությունները, ներառյալ` փոքր բիզնեսի ոլորտը, դեղերի որակի հսկման լաբորատորիաները, պրոֆիլային գիտահետազոտական ինստիտուտները,
  • Դեղագործը կարող է սահմանված կարգով աշխատել դեղագործական պրոֆիլի կրթական հիմնարկներում:

Դեղագործի գործունեությունն ուղղված է`

  • Բնակչությանը դեղերով և բժշկական նշանակության ապրանքներով ապահովման կազմակերպմանը,
  • Դեղերի պահպանման գործընթացի կազմակերպմանը,
  • Դեղերի պատրաստման, որակի հսկման և բաց թողման իրականացմանը,
  • Բնակչության և բուժկանխարգելիչ հիմնարկների մասնագետների շրջանում դեղագիտության բնագավառի տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքների իրականացմանը:

Դեղագործի մասնագիտական գործունեության տեսակներն են` 

  • Արտադրական,
  • Վարչակազմակերպչական,
  • Առևտրային,
  • Դեղերի որակի հսկման կազմակերպման ձևերը և մեթոդները, տեղափոխման, պահպանման և իրացման փուլերում, նպատակը ունենալով ապահովել նրանց համապատասխանությունը նորմատիվային փաստաթղթերին.
  • Ժամանակակից դեղորայքների, բժշկական նշանակման ապրանքների և դեղագործական արտադրանքների տեսականիի մասին,
  • Դեղերի օգտագործման ցուցումների, կողմնակի ազդեցության և հակացուցումների մասին:
  • Թունավոր և ուժեղ ազդող դեղանյութերի բարձրագույն միանվագ դեղաչափերի և բարձրագույն օրական դեղաչափերի, դեղատոմսերի դուրս գրման առանձնահատկությունների մասին,
  • Տարբեր դեղերով դեղատոմսերի ձևակերպման օրենքները, այդ թվում նաև անվճար և զեղչով բաց թողնվող դեղանյութերը,
  • Դեղատներում և առաջին կարգի դեղկրպակներում դեղերի որակին ներկայացվող հիմնական պահանջները:

Շրջանավարտի հետագա կրթության իրավունքները.

  • Յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը,
  • Շարունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթական ծրագրերը,
  • Յուրացնելու միջին մասնագիտական շարունակական (հետդիպլոմային) կրթական ծրագրերը:

Դե՛ինչ միացի՛ր մեզքո նոր գաղափարներով մեզ հետ կիսվելու համարքո ՎԲՀՔն ավելի լավը դարձնելու համար։ 

Դու կարևոր ես մեզ համար