Փետրվարի 21-ին Life Long Learners համայնքի անդամները հյուրընկալվեցին Վարդենիսի Բժշկա-հումանիտար քոլեջում՝ միավորելով ուսանողներին և համայնքի երիտասարդներին մեկ գաղափարի շուրջ՝ ընթերցել, քննարկել և զարգանալ։
Հանդիպման ընթացքում քննարկվեց Չարլզ Դահիգի «Սովորության ուժը» գիրքը՝ բացահայտելով, թե ինչպես են սովորությունները ձևավորում մեր մտածելակերպը, ընտրությունները և ապագան։
Բայց օրը միայն գրքի շուրջ չէր։
Համայնքը ունեցավ նաև քոուորքինգի ժամ, որի ընթացքում երիտասարդները շփվեցին միմյանց հետ, կիսվեցին գաղափարներով և ձևավորեցին նոր կապեր։ Միաժամանակ ներկայացվեց քոլեջի գործունեությունը, կրթական հնարավորությունները և զարգացման ուղղությունները։
Օրվա ավարտին միջոցառումը ստացավ նաև մշակութային շեշտադրում. Մասնակիցները այցելեցին Մաքենյաց վանք և Ծովակ գյուղի մ.թ.ա. սեպագիր արձանագրություն, ամփոփելով օրը ոչ միայն մտավոր, այլև պատմամշակութային փորձառությամբ։
Գիրք, գաղափար, համայնք և արժեքներ՝ մեկ օրում։
















































