Գրադարանային գործ

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Picture

Մասնագետի որակավորումը`  Գրադարանավար
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը՝  հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  հիմնական ընդհանուր կրթությամբտարի և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ – 2 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային), հեռակա

Գրքերի, գրադարանի աշխարհը թափանցելու համար քոլեջում նախատեսված է «Գրադարանային գործ» մասնագիտությունը, որի մասնագետը իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1)գրադարանի/ գրադարանի ստորաբաժանման վարիչ,

2)գրադարանավար,

3)մատենագետ:

Միջին մասնագիտական կրթության «Գրադարանային գործ» մասնագիտությամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.

1. կատարել գրքեր և այլ հրատարակություններ ձեռք բերելուն, հաշվառելուն, հանձնելուն և վերադարձնելուն առնչվող գրադարանային գրառումներ,

2. իրականացնել գրականության, պարբերականների և տարբեր նյութերի սպասարկում,

3. մասնակցել ֆոնդերի պահպանման, դրանցից օգտվելու կարգերի ու կանոնների ստեղծման աշխատանքներին,

4. մշակել գրադարանային ֆոնդը, կազմել գրացուցակներ,

5. դասիչավորել, ձևավորել, տեղաբաշխել և հաշվառել գրադարանային ֆոնդը,

6. գրականության քարոզման նպատակով մասնակցել ցուցահանդեսների, գիտաժողովների, սեմինարների, շնորհանդեսների և այլ միջոցառումների կազմակերպմանը,

7. դասակարգել փաստաթղթեր, հավաքածուներ և այլ նյութեր,

8. կազմակերպել և իրականացնել գրադարանից օգտվողների գրադարանային և մատենագիտական սպասարկում,

9. ղեկավարել, հրահանգավորել այլ աշխատողների,

10. կազմել գրադարանի աշխատանքի պլաններ, միջոցառումների ժամանակացույցեր,

11. կազմել գրադարանի աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ,

12. իրականացնել գրադարանից օգտվողների սպասարկմանն օժանդակող տեղեկատվության վերլուծական մշակում,

13. կատարել բովանդակությամբ կից պարտականություններ:

Դե՛ինչ միացի՛ր մեզքո նոր գաղափարներով մեզ հետ կիսվելու համարքո ՎԲՀՔն ավելի լավը դարձնելու համար։ 

Դու կարևոր ես մեզ համար