Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է «Գիրք նվիրելու օրը», որը հայոց բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Այս գրական տոնի շրջանակում ՎԲՀՔ-ն հայտարարում է՝ «Դու իմ անհայտ Բանաստեղծն ես» խորագրով մրցույթ։ Մրցույթի նպատակն է մեծանուն գրողի մասին պատանիներին ու երիտասարդներին առավել ճանաչելի դարձնելը։
Մրցույթի պայմաններն ու կանոններն են
Փետրվարի 16-ից 18-ը ներառյալ, Քոլեջի ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/VARDENISIBHQ?mibextid=2JQ9oc) կհրապարակվեն Հովհաննես Թումանյանի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր։ Հաղթողները ընտրվելու են 3 անվանակարգերում՝
«Ամենախելացի երիտասարդ»,
«Ամենասիրված երիտասարդ»,
«Ամենաասմունքող երիտասարդ»։
«Ամենախելացի երիտասարդ» անվանակարգում հաղթող է ճանաչվելու այն երիտասարդը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի հրապարակվող հարցերի ճիշտ պատասխանները,
«Ամենասիրված երիտասարդ» անվանակարգում հաղթող է ճանաչվելու այն երիտասարդը, որի գրառումը կհավաքի ամենաշատ հավանումները,
«Ամենաասմունքող երիտասարդ»անվանակարգում հաղթող է ճանաչվելու այն երիտասարդը, ով կընտրի Թումանյանի ստեղծագործություններից որևէ մեկը, ապա կասմունքի և կկազմի մոտ երկու րոպե տևողությամբ տեսանյութ, որը պետք է տեղադրի անձնական էջում, կամ պատմություններ բաժնում և նշի քոլեջին։ Այն պետք է լինի հստակ խոսքով և պարզ։
պատասխանները պետք է գրել հայատառ,
արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
հրապարակված պատասխանում պետք է գրել նաև անուն, ազգանուն, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, մասնագիտություն,
նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող պատասխանները չեն դիտարկվելու:
Մրցույթը կամփոփվի բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին: Հաղթողները կպարգևատրվեն ՎԲՀՔ խրախուսական պատվոգրերով և նվերներով: