2022թ․ ապրիլի 5-ին, ըստ նախօրոք պլանավորված և հաստատված ժամանակացույցի, տեղի ունեցավ Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի, Երևանի հենակետային բժշկական քոլեջի և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի բենչմարքինգ իրականացնող աշխատանքային խմբերի հերթական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում նախապես կազմված հարցաշարի շրջանակներում քննարկվեցին նշված քոլեջների ՛՛Քույրական գործ՛՛ մասնագիտության կրթական ծրագրին առնչվող հարցեր։
Քննարկվեցին նաև երեք ուսումնական հաստատությունների կրթական գործընթացին վերաբերվող մի շարք հարցեր։ Հանդիպումն անցավ աշխույժ և արդյունավետ աշխատանքային մթնոլորտում։
Հարգանքով՝ ՎԲՀՔ