Արմաղան լեռան բարձրունքը հաղթահարված է

Արմաղան լեռան բարձրունքը հաղթահարված է
Հոկտեմբերի 12-ին ՎԲՀՔ արշավական ակումբը և բնության սիրահարները միասին իրականացրին սպասված արշավ դեպի Մարտունու Արմաղան լեռ։
Արշավի մասնակիցները հաղթահարեցին շուրջ 🧗‍♂️ 2829 մետր բարձրություն, հասան գագաթին և վայելեցին այն բացառիկ տեսարանը, որտեղ լեռը հպվում է երկնքին,
Այս արշավը դարձավ ոչ միայն ֆիզիկական հաղթահարում, այլ նաև հոգևոր վերելք․ այն ցույց տվեց, որ միասնական թիմով ցանկացած բարձրունք դառնում է հասանելի։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության, ժպիտների և ուժի համար։ ՎԲՀՔ շարունակում է խրախուսել առողջ ապրելակերպը, բնության հետ կապը և ինքնաճանաչումը՝ յուրաքանչյուր արշավ դարձնելով նոր փորձառություն։
📸 Լուսանկարներն ու տեսանյութերը հասանելի կլինեն մեր բոլոր պաշտոնական էջերում։