Աղբահանման աշխատանքը կատարվել է Վարդենիսում գտնվող «Սուրբ Վարդան» սրբավայրում

Աղբահանման աշխատանքը կատարվել է Վարդենիսում գտնվող «Սուրբ Վարդան» սրբավայրում
Մեր ուսանողները դասը տեղափոխեցին բնության գիրկ՝ ոչ միայն տեսական, այլև գործնական հմտությունները համադրելու նպատակով։
Դասի թեման էր՝ «Բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, դրա խախտման պատճառները և հետևանքները»։ Բացօթյա քննարկումից հետո ուսանողները նաև միացան բնապահպանական նախաձեռնությանը՝ կատարելով տեղանքի մաքրման աշխատանքներ 🌿։
Այսպիսի դասերն օգնում են խորացնել գիտելիքներն ու ձևավորել պատասխանատու մոտեցում դեպի բնություն և համայնք։
🚯 Աղբահանման աշխատանքը կատարվել է Վարդենիսում գտնվող «Սուրբ Վարդան» սրբավայրում։