🥳Լիքը ժպիտներ ենք բերել Ձեզ մեր ամանորյա ցերեկույթից

🥳Լիքը ժպիտներ ենք բերել Ձեզ մեր ամանորյա ցերեկույթից
🥳Լիքը ժպիտներ ենք բերել Ձեզ մեր ամանորյա ցերեկույթից։
Ս/Թ դեկտեմբերի 28-ին ՎԲՀՔ-ի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում, որին ամանորյա շունչ հաղորդեցին մեր Ձմեռ պապն և Ձյունանուշը🎅🧑‍🎄։ Քոլեջի ուսանողները և աշխատակիցները դեռ երկար ժամանակ կհիշեն այդ տոնը, այն դրական էներգիան որը փոխանցվում էր մեկը մյուսին։
Միջոցառման ժամանակ Ձմեռ պապը նվերներ հանձնեց մի խումբ ուսանողների, ովքեր իրենց ակտիվությամբ աչքի են ընկել քոլեջում։ Նվերներ էին պատրաստվել նաև դասախոսական և վարչական անձնակազմի համար։ Քոլեջը ևս անմասն չմնաց և նվերներ հանձնեց այն ուսանողներին, ովքեր ուսման ընթացքում հանդես են եկել ակտիվ գործունեությամբ🎁։
Միջոցառումը ավարտվեց ամանորյա երգ ու պարով, անկեղծ էմոցիաներով լեցուն ջերմ մթնոլորտում։ Հուսանք՝ լուսանկաները կփոխանցեն այն էմոցիաները, որը զգացել ենք այդ ընթացքում💛։