Պատրաստում են մեր դեղագործները։
«Դեղաձևերի տեխնոլոգիա» առարկայի շրջանակներում, Դեղագործություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողները պատրաստեցին բարդ դեղափոշի, ցանափոշի՝ արտաքին օգտագործման համար։ Կատարվեց փոշու բաղադրամասերի կշռում, դեղաչափում ըստ զանգվածի, մանրեցում հավանգում և խառնում։
Ուսանողները, դասախոս՝ Ն.Ավետիսյանի անմիջական հսկողությամբ կարողացան հմտորեն կատարել աշխատանքը՝ պահպանելով անհրաժեշտ կանոնները։
Դասի նպատակն էր, սովորողի մոտ ձևավորել կարողություններ, կարծր դեղաձևերի պատրաստման վերաբերյալ։