Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում նոր ուսումնական տարվա մեկնարկը տրվեց «Կուրսղեկական խորհրդի» նիստով։
Կուրսղեկական խորհրդի նիստին մասնակցում էին՝ քոլեջի փոխտնօրենը և բոլոր կուրսերի կուրսղեկները։ Նիստի ժամանակ քննարկվեցին ուսումնական խմբերում նոր ուսումնական տարվանից իրականացվող աշխատանքների և ուսանողների հետ տարվող խորհրդատվական հանդիպումների մասին։
Նիստի ավարտին քոլեջի փոխտնօրենը և կուրսղեկները հանդիպեցին ուսանողների հետ։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ քոլեջի փոխտնօրեն՝ Վ.Գասպարյանը, ով իր ելույթում շնորհավորեց ուսանողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և հույս հայտնեց, որ նոր ուսումնական տարում քոլեջը կգրանցի էլ ավելի մեծ հաջողություններ, և վստահեցրեց, որ առանց ուսանողների համագործակցության այդ նպատակները կյանքի չեն կոչվի։ Վ.Գասպարյանը շարունակելով ելույթը, նաև նշեց, որ քոլեջում նոր ուսումնական տարվանից կգործի՝ «Անգլերեն լեզվի» և «Համակարգչային որոշ հմտությունների» տիրապետման խորացված դասընթացներ, որը ֆինանսավորվելու է քոլեջի կողմից։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևելով քոլեջի պաշտոնական սոցիալական էջերին։