🤩 Առաջին քայլն արված է վստահությամբ

🤩 Առաջին քայլն արված է վստահությամբ
🤩 Առաջին քայլն արված է վստահությամբ
Երեկ մեր «Սպասարկման կազմակերպում» բաժնի ուսանողները հանձնեցին իրենց առաջին պետական որակավորող քննությունները, որը ընդգրկում էր կառավարում, մարքեթինգ և անգլերեն լեզվով հաղորդակցում թեմաները։
Ուրախ ենք արձանագրելու, որ քննական հանձնաժողովի կազմը նույնպես գոհ էր ներկայացված արդյունքներից։ Այս սկիզբը խոստումնալից է՝ դեպի ապագա մասնագիտական հաջողություններ։
👤 Հանձնաժողովի նախագահ՝ Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ՝ Հովհաննես Երիցյան։
👤 Հատուկ հյուր, գործատու՝ «ՎՏԲ Հայաստան բանկի» Մարտունու մասնաճյուղի կառավարիչ՝ Արմեն Եղյան։
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում շարունակական աճ և նոր հաղթանակներ 👏։