Հունիսի 17-ին կայացած «Տարվա լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության հաղթող ճանաչվեց «Դեղագործություն» բաժնի ավարտական կուրսի ուսանողուհի՝ Ալինա Ղազարյանը։
Տարատեսակ քննարկումներից, մասնագետների հետ խորհրդակցություններից հետո, ժյուրին վերջապես հայտարարվեց հաղթողի անունը։ Ալինան քոլեջ ընդունվել էր 2021 թվականին, և սովորում է դեղագործական բաժնում։ Ուաման ընթացքում նա ցուցաբերել է միայն գերազանց առաջադիմություն, և հասցրել է վայելել բոլորի սերն ու հոգատարությունը։ Այս միջոցառման առանցքային իմաստներից մեկը ուսանողների շրջանում ուսման հանդեպ սերը և տարաբնույթ միջոցառումներում ակտիվ մասնակցության խրախուսումն է՝ իր ելույթում ասել է քոլեջի փոխտնօրեն՝ Վարուժան Գասպարյանը։
Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությանը ներկայացվել է 11 հայտ, որոնցից 5-ը անցել են հաջորդ փուլ։ Առաջին տեղը զբաղեցրած մասնակցին տրվեց՝ 20.000-ական դրամական պարգև, իսկ առաջին փուլը հաղթահարած ուսանողներին տնօրենի անունից տրվեցին պատվոգրեր։