Սիրելի ուսանողներ քոլեջը հայտարարում է նոր մրցույթ «Եթե ես լինեյի տնօրեն … » խորագրով։
Մրցույթը նպատակ ունի՝ ուսանողներին մոտիվացնել քոլեջի կառավարման գործընթացներում ներգրավմանը,
ուսանողների կողմից առաջարկվող նոր խելամիտ լուծումների գեներացմանն ու իրականացմանը,
ուսանողակենտրոն միջավայրի ստեղծմանը,
ուսանողների մոտ ինքնավստահության և ձայնի բարձրացմանը։
Մրցույթին կարող են մասնակցել քոլեջի բոլոր ուսանողները, ինչպես անհատական այնպես էլ թիմային տարբերակով։ Այդ ընթացքում ուսանողները պետք է իրենց պատկերացնեն տնօրենի դերում և փորձեն նորարարական լուծումներ առաջարկել՝ քոլեջի զարգացման, ուսանողական կյանքի բարելավման թեմաներով։
Մինչ «Զարգացման ծրագիրը» ներկայացնելը, ուսանողները պետք է իրենց ընտրած խնդրի լուծմանն համապատասխան ուղղություններով պարզեն քոլեջի առկա ռեսուրսները, և դրանց իրագործման հավանականությունը։ Նպատակն է, որ ուսանողները առաջարկեն այնպիսի լուծումներ, որոնց իրականացումը կկրի օբյեկտիվ բնույթ։ Մասնակցության վերջնաժամկետը մինչև ապրիլի 28-ը ներառյալ։
Հաղթող ճանաչված ուսանողը կամ ուսանողները կստանան տնօրենի կողմից նվերներ, ինչպես նաև կյանքի կկոչեն իրենց նորարարական գաղափարը
։
