Ս/Թ նոյեմբերի 15-ին «Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի» և «Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջ» միջև կնքվեց համագործակցության պայմանագիր։
Պայմանագրի շրջանակներում կողմերը միասին իրականացնելու են տարբեր միջոցառումներ, ինչպիսիք են՝
կրթական, մշակութային, և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպում,
փորձի փոխանակման տարբեր ծրագրերի իրականացում,
քոլեջների տարբեր ստորաբաժանումների միջև կապերի ամրապնդում, փորձի փոխանակում և այլն։
Կողմերը քննարկեցին նաև մոտ օրերս իրականացվելիք ծրագրերի մասին։