![🚌](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t79/1/16/1f68c.png)
Ս/Թ ապրիլի 25-ին և 26-ին Քոլեջի փոխտնօրեն՝ Վարուժան Գասպարյանը, ուսանողական խորհրդի նախագահ՝ Սպարտակ Ջոմարդյանը և մի շարք ուսանողներ հանդիպեցին Վարդենիսի թիվ 2-րդ և 3-րդ դպրոցների, Սոթք, Շատջրեք, Կարճաղբյուր և Խաչաղբյուր գյուղերի միջնակարգ դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ խոսվեց քոլեջում իրականացվող կրթության, հնարավորությունների և ուսանողական առօրյայի մասին, ինչպես նաև աշակերտների կողմից հնչեցված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։