
Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր նոր կապեր ստեղծելու, ոգեշնչող ելույթներ լսելու, մասնակցելու խաղարկությունների և ստանալու հետաքրքիր նվերներ։
Career City Fest-ը երիտասարդներին տալիս է աճելու, զարգանալու և իրենց հնարավորությունները բացահայտելու եզակի հարթակ՝ իր ձեռքբերումների ծառուղիով, FCC բեմով, Growth Zone-ով, լավագույն գործատուներով և հետաքրքիր բանավեճերով։
Մենք հպարտ ենք, որ մեր ուսանողները եղել են այս իրադարձության կիզակետում՝ մի քայլ ավելի մոտ լինելով իրենց երազանքներին ու հաջող կարիերային։