🗺️Ս/Թ նոյեմբերի 10-ին Քոլեջի ուսանողները «Աշխարհագրություն» առարկայի շրջանակներում իրականացրեցին թիմային աշխատանք
Ս/Թ նոյեմբերի 10-ին Քոլեջի հիմնական կրթության 1-ին կուրսի ուսանողները «Աշխարհագրություն» առարկայի շրջանակներում իրականացրեցին թիմային աշխատանք, որի ընթացքում հանձնարարված թեմաների հիման վրա ստեղծվեցին փոքր աշխատանքային խմբեր` ուսումնական առաջադրանքները համատեղ կատարելու համար։ Խմբերից յուրաքանչյուրը հանդես եկավ խմբի անվամբ, տարբերանշանով և
իրենց թեմայի հիման վրա պատրաստած պաստառով։
Խմբային աշխատանքի հիմնական նպատակը ուսանողների մտավոր կարողությունների զարգացումն է, թիմային աշխատանքի, թիմի հանդեպ պատասխանատվության զարգացումը։