🔸Գործնական աշխատանք «Բուժական կոսմետոլոգիա» և «Դեղագործություն» մասնագիտությունների 1-ին կուրսերում։
Գործնական աշխատանք «Բուժական կոսմետոլոգիա» և «Դեղագործություն» մասնագիտությունների 1-ին կուրսերում։
Դասի թեման՝ Բուսական բջիջների և հյուսվածքների կառուցվածքը։
Դասի նպատակն էր՝ գիտելիքներ հաղորդել բուսական բջջի մասին։ Ծանոթացնել Ռոբերտ Հուկի հետազոտության մասին, ինչպես նաև ժամանակակից լուսային մանրադիտակից օգտվելու, ժամանակավոր պատրաստուկ պատրաստելու և պրեպարատն ուսումնասիրելը մանրադիտակի ներքո։
Գործնական աշխատանքի արդյունավետությունը կայանում է նրանում, որ ուսանողները կարողանում են ինքնուրույն պատրաստել ժամանակավոր պրեպարատը, ինչպես նաև օգտվում են մանրադիտակից, որի հիման վրա կարողանում են ինքնուրույն եզրակացություններ անել։