Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Քոլեջը հիմնադրելուց, ինչպիսի՞ մարքեթինգային հնարքներ եք կիրառում, որն է Քոլեջի առաջիկա ռազմավարական նպատակները։
Այս և այլ նմանատիպ հարցերի շուրջ Քոլեջի «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները քննարկեցին Քոլեջի փոխտնօրեն՝ Վարուժան Գասպարյանի հետ։ Քննարկումը ոչ ֆորմալ ձևաչափով էր ընտրվել, որը անցավ ինտերակտիվ և թեժ մթնոլորտում ։
Կուրսղեկ՝ Լուսինե Սահակյանը կարևոր գնահատեց նման քննարկումների դերը կրթական ասպարեզում և վստահեցրեց, որ նման հանդիպումներ կլինեն առաջիկայում ևս, որին կհրավիրվեն նաև ոլորտի լավագույն մասնագետներ։