📣«Խելացի ուսանող» մրցույթի ընդունելության 2025 թվականի առաջին փուլը հայտարարված է

📣«Խելացի ուսանող» մրցույթի ընդունելության 2025 թվականի առաջին փուլը հայտարարված է
📣«Խելացի ուսանող» մրցույթի ընդունելության 2025 թվականի առաջին փուլը հայտարարված է։
🇬🇧Եթե սովորում ես ՎԲՀՔ-ում, և ցանկանում ես ձեռք բերել ԱՆՎՃԱՐ «Անգլերեն լեզվի» խորացված դասընթացներին մասնակցելու հնարավորություն, ապա բա՛ց մի թող այս հնարավորությունը։
✅Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր սովորում են ավարտական/նախաավարտական կուրսերում, իրենց ուսումնառության ընթացքում ցուցաբերել/կցուցաբերեն բարձր առաջադիմություն և միաժամանակ ցանկանում են իրենց ուսումը շարունակել ԲՈՒՀ-ում։ Առաջնահերթությունը տրվելու է այն ուսանողներին, ովքեր քոլեջից դուրս հանդես են եկել տարբեր կամավորական, մշակութային և նմանատիպ նախաձեռնողական աշխատանքներով։
Վերջնաժամկետը մինչև փետրվարի 21⏰։
Մրցույթի անցկացման մանրամասներին կարող եք ծանոթանալ դիմելով Քոլեջի ուսումնական մաս։