📢Սիրելի Վարդենիսցիներ՝ ՎԲՀՔ թիմը միանում է ՈՄԱ-ի «Գմբեթ 2» նախագծին։

📢Սիրելի Վարդենիսցիներ՝ ՎԲՀՔ թիմը միանում է ՈՄԱ-ի «Գմբեթ 2» նախագծին։
📢Սիրելի Վարդենիսցիներ՝ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի թիմը միանում է ՈՄԱ-ի «Գմբեթ 2» նախագծին։
🗣️Քոլեջի ուսանողական խորհուրդը, ի աջակցություն ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանը, կոչ է անում բոլորին միանալ 🛖 «Գմբեթ 2» նախագծին, որի ֆինանսավորման արդյունքում կօգնենք ՈՄԱ-ին կառուցել ամսական նախատեսված 40 գմբեթներից մեկը։
👉ՎԲՀՔ-ում, հասցե՝ Վ.Համբարձումյան 19, հավաքում ենք թղթեր և ստվարաթղթեր, որոնցից գոյացած հասույթը կփոխանցվի ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանը։ ✊Եկեք բոլորս միանանք ծրագրին, և միասին կառուցենք հզոր Հայաստան, որպեսզի ինքներս ապահովենք մեր պաշտպանությունը։
💰Ֆինանսավորեք «Գմբեթ 2» ծրագրին կամավորության սկզբունքով։