📍ՀՀ-ում քոլեջների որակի բարելավման նոր քայլ. ՎԲՀՔ-ում մեկնարկեց QA4VET ծրագիրը

📍ՀՀ-ում քոլեջների որակի բարելավման նոր քայլ. ՎԲՀՔ-ում մեկնարկեց QA4VET ծրագիրը
📍ՀՀ-ում քոլեջների որակի բարելավման նոր քայլ. ՎԲՀՔ-ում մեկնարկեց QA4VET ծրագիրը։
📅 Մարտի 18-ին Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում մեկնարկեց Էրազմուս+ QA4VET ծրագիրը, որի նպատակն է բարելավել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) որակը Հայաստանում։
Մարտի 18-ին և 19-ին ծրագրի հայաստանյան և միջազգային գործընկերները ներկայացրեցին աշխատանքային փաթեթները, նախատեսվող գործընթացները և ակնկալվող արդյունքները։
Միջոցառման առաջին օրը ՎԲՀՔ-ում հատուկ ընդունելություն էր կազմակերպվել ծրագրի մասնակից գործընկերների համար։ Քոլեջի ուսանողները հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, այնուհետև վայելեցին ազգային պարերի գեղեցկությունը, համտեսեցին հայկական ավանդական ուտեստներ, ծանոթացան դրանց պատմությանը։ Մթնոլորտը նպաստեց ոչ միայն ծրագրի աշխատանքային տրամադրությանը, այլ նաև հայկական հյուրընկալության լավագույն արժեքների ներկայացմանը։
♻️ QA4VET ծրագրի հիմնական նպատակը ՄԿՈւ որակի բարելավումն է Հայաստանում՝ ներդնելով եվրոպական փորձը, զարգացնելով հայաստանյան մասնագետների կարողությունները և խթանելով որակի շարունակական բարելավման մշակույթը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու կանաչ և թվային ուղղվածություններին՝ կրթական համակարգը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար։