«Կառավարման, մենեջմենթի հիմունքներ» առարկայի շրջանակներում ուսանողներին հանձնարարվել էր կազմել բիզնես պլաններ, որոնց թեմաների ընտրությունը կատարվել էր ուսանողների կողմից։
Հյուրանոց, բացօթյա սրճարան, հոգեբանական կենտրոն, ոչ ֆորմալ ուսուցման կենտրոն, հրուշակեղենի արտադրամաս, հագուստի խանութ-սրահ, սրանք այն բիզնես մոդելներն էին, որոնք առաջիկայում կյանքի են կոչվելու մեր ուսանողների կողմից։ Բիզնես պլանների ներկայացնելուց հետո ժյուրիյի անդամները իրականացրեցին բիզնես պլանների գնահատում, որի արդյունքում ֆինանսավորվեց Մարինեյի և Անուշի կողմից ներկայացված «հոգեբանական կենտրոն ԱՄԱ» բիզնես ծրագիրը։