📆Ս/թ. ապրիլի 13-ին ՎԲՀՔ-ի հիմնական ընդհանուր կրթությամբ 1-ին կուրսի ուսանողները եղան Վարդենիսի շրջանի Ծովակ և Մաքենիս գյուղերում։

📆Ս/թ. ապրիլի 13-ին ՎԲՀՔ-ի հիմնական ընդհանուր կրթությամբ 1-ին կուրսի ուսանողները եղան Վարդենիսի շրջանի Ծովակ և Մաքենիս գյուղերում։
📆Ս/թ. ապրիլի 13-ին ՎԲՀՔ-ի հիմնական ընդհանուր կրթությամբ 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ՝ Մ.Ավետիսյանի գլխավորությամբ, «Պատմություն» առարկայի շրջանակներում եղան Վարդենիսի շրջանի Ծովակ և Մաքենիս գյուղերում։
🗺️Ծովակում այցելեցին 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որից պահպանվել են միայն 7 խաչքարեր (Յոթ եղբայր) և Ամրոց՝ որի վրա պահպանվել է Վանի թագավորության հզոր արքաներից մեկի՝ Սարդուրի 2-ի թողած սեպագիր արձանագրությունը։
Ամրոցում պահպանվել էր Քա. 1-ին հազարամյակի կացարանների համալիրը։ Այնուհետև այցելեցին Մաքենյաց վանք, որը տարբեր դարաշրջաններում կրթական, մշակութային և հոգևոր մեծ գործունեություն է ծավալել։
✅Դասի նպատակն էր սովորողներին զինել պատմական գիտելիքներով, զարգացնել նրանց ճանաչողական մտածողությունը, որպեսզի իրենց ստացած գիտելիքները և տեսական դրույթները պատմական նյութի վրա կոնկրետացնեն և գիտակցված սովորեն օրվա դասը, առաջնորդվելով հետևյալ դիպուկ խոսքերով «Լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել»։