Ս/թ. օգոստոսի 20-ին Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի կողմից կազմակերպվեց՝ «Ծանոթացում մոդուլային, կարողություններին միտված ուսուցման առանձնահատկություններին» թեմայով դասընթաց, քոլեջի նոր մանկավարժների համար։
Նպատակն էր՝ մասնակիցներին ծանոթացնել քոլեջում իրականացվող մոդուլային ուսանողակենտրոն ուսուցման առանձնահատկություններին։ Դասընթացին մասնակցում էին՝ քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ՝ Վ.Գասպարյանը, մեթոդիստ՝ Մ.Հարությունյանը, ՈՆԱ պատասխանատու՝ Ա.Սուքոյանը և նոր մանկավարժներ՝ Լ.Սահակյանը, Ա.Յավրյանը և Մ.Սարգսյանը։
Հանդիպման ժամանակ ՈՆԱ պատասխանատու՝ Ա.Սուքոյանը մանկավարժներին ծանոթացրեց որակի կառույցի կողմից իրականացվող աշխատանքների և կողմերի միջև համագործակցության ցանկալի հեռանկարներին։