Ս/թ. հուլիսի 9-ին Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում տեղի ունեցավ Տնօրենական խորհրդի 2022-2023 ուսումնական տարվա ամփոփոիչ նիստ։
Օրակարգում ներառված էին թվով 5 հարց։ Նիստի ժամանակ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համառոտ հաղոդում տրվեց հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների մասին։ Որակի ներքին ապահովման պատասխանատու՝ Ա.Սուքոյանը խորհրդի անդամներին ներկայացրեց որակի բաժնի կողմից վերհանված խնդիրները, որոնց լուծման համար առաջարկությունների փաթեթը ներկայացվեց քոլեջի փոխտնօրեն՝ Վ.Գասպարյանին։
Նիստի ժամանակ քննարկվեց նաև կրթական ծրագրերի վերանայման հարցը, այն հնարավորինս մոտեցնելով աշխատաշուկայի պահանջներին։