Մեր «Բուժական կոսմետոլոգիա» բաժնի ուսանողները ավարտեցին իրենց պրակտիկաները Beauty Studio էսթետ բժշկական սրահում։
Նկարներում կոսմետոլոգները կատարում են կոսմետիկ դեմքի մերսում և դեմքի դարսոնվալիզացիա, որն ուղղված է դեմքի բորբոքային հիվանդությունների, դերմատիտի, ինչպես նաև մանր սպիների և կնճիռների վերացմանը։
Պրակտիկան վարեց սրահի տնօրեն, կոսմետոլոգ՝ Նաիրա Երանոսյանը։