
«Ապրանքագիտություն» առարկայի շրջանակում ուսանողները քննարկեցին դեղերի գովազդի և բրենդինգի կարևորությունը՝ թե՛ որպես բժշկության մաս, և թե՛ որպես բիզնես գործընթաց։ Թեմայի միջոցով ուսանողները վերլուծեցին, թե ինչպես է ձևավորվում վստահությունը դեղի նկատմամբ, ինչ դեր ունի անվանումը, փաթեթավորումը, գովազդային ուղերձը և ինչպես է բրենդը դառնում մարդկանց ընտրության հիմք։
Քննարկումները նպաստեցին, որ ուսանողները ձեռք բերեն ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև ավելի լայն պատկերացում՝ առողջապահության ոլորտի ապրանքների շուկայավարման նրբությունների մասին։