👩🏻‍🎓Ս/թ. հուլիսի 15-ին ՎԲՀՔ-ում տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

👩🏻‍🎓Ս/թ. հուլիսի 15-ին ՎԲՀՔ-ում տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
👩🏻‍🎓Ս/թ. հուլիսի 15-ին Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
👥Արարողությանը ներկա էին քոլեջի աշխատակազմը, մանկավարժական, ուսանողական կազմը, ինչպես նաև քոլեջի գործընկեր կառույցների ղեկավար կազմը։ Ցերեկույթի ժամանակ շնորհավորական ուղերձներով հանդես եկան՝ քոլեջի տնօրեն՝ Ն.Գասպարյանը, քոլեջի վարչական և մանկավարժական անձնակազմը։ Քոլեջի փոխտնօրեն՝ Վ.Գասպարյանը իր շնորհավորական ուղերձում շնորհավորեց նախ ներկա գտնվողներին, այնուհետև շրջանավարտներին։ 🎤«Բոլորս աշխատել ենք գիտակցաբար, և վստահ ենք եղել, որ հենց այս օրը, ճանապարհելու ենք մի սերունդ, ովքեր գտնելու են իրենց ուրույն տեղը կյանքում», իր ելույթում նշեց՝ Վ.Գասպարյանը։
Եվս մեկ անգամ, բարի՛ երթ, սիրելի ՎԲՀՔ-ի շրջանավարտներ👏։
💯2022-2023 ուսումնական տարում քոլեջը ավարտեցին թվով 15 շրջանավարտ, որոնցից 2-ը՝ գերազանցության։