Ս/Թ նոյեմբերի 25-ին ՎԲՀՔ-ում տեղի ունեցավ 2023-2024 ուսումնական տարվա «Մանկավարժական խորհրդի» հերթական նիստը։
Նիստի ժամանակ քննարկվեցին՝
1-ին կիսամյակի ընթացքում Քոլեջի կողմից իրականացված աշխատանքների մասին։
Պրակտիկաների կազմակերպման և անցկացման մասին։
ՈԱԱ կենտրոնի փորձագիտական խմբի կողմից կազմված նախնական զեկույցի և Քոլեջի կողմից կազմված բարելավման գործողությունների պլանի նախագծի մասին։
Կարևորություն տրվեց նաև ուսումնական գործընթացներում հետազոտական(ինքնուրույն) աշխատանքների ներգրավման, ինչպես նաև դասախոսական անձնակազմի վերապատրաստման հարցերի անհրաժեշտության մասին։
Նիստի ժամանակ քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս։