Քոլեջի հետ սերտ համագործակցության արդյունքում դեկտեմբերի 24-ին «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» ՀԿ-ի կողմից քոլեջում իրականացվեց «Կանաչ տեխնոլոգիաների շրջիկ էքսպո»։


«Կանաչ տեխնոլոգիաների շրջիկ էքսպո»-ն ևս մեկ քայլ է դեպի կայուն ապագա և էներգաարդյունավետ համայնքների ձևավորում Գեղարքունիքի մարզում։ Այս նախաձեռնությունն իրականացվում է «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ կողմից իրականացվող «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգիաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում միջոցառում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիր շրջանակներում, որն իրականացվում է, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս: