🏆«Տարվա լավագույն գրքասեր ուսանող» մրցույթի արդյունքները արդեն ամփոփված են

🏆«Տարվա լավագույն գրքասեր ուսանող» մրցույթի արդյունքները արդեն ամփոփված են
🏆«Տարվա լավագույն գրքասեր ուսանող» մրցույթի արդյունքները արդեն ամփոփված են։
📚Այս անգամ ընտրվել էր՝ Պաոլո Ջորդանոյի «Համավարակ» և Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն» գրքերը։ Ավանդույթի համաձայն ուսանողները բաժանվել էին երկու խմբի՝ ովքեր իրենց սահմանված ժամանակահատվածում պետք է ներկայացնեյին գրքերը և հանդես գային համոզիչ և մոտիվացնող ելույթներով։
👥«Գրքերի ընթերցումը կարելի էր կազմակերպել այլ տարբերակով, բայց ի սկզբանե ընտրվեց թիմային մրցակցային տարբերակը, որը ուսանողների մոտ ձևավորեց միասին աշխատելու ունակություն, և ամենակարևորը, ձեռք բերեցին նոր գիտելիքներ, որը ավելի ամրապնդվեց ուսանողների եզրակացություններում» իր ելույթում նշեց քոլեջի փոխտնօրեն՝ Վարուժան Գասպարյանը, այնուհետև մրցույթին մասնակից ուսանողներին հանձնվեցին նվերներ, իսկ հաղթող թիմին շնորհակալագրեր։