
Վերջերս քոլեջում անցկացվեց ուսանողների աշխատանքների ցուցահանդես։ Յուրաքանչյուր նկար՝ զգացողություն, պատմություն, մի ամբողջ աշխարհ, որը ծնվել է մեր ուսանողների ստեղծագործ մտածողությունից։
Նկարչությունը պարզապես արվեստ չէ, այն մարդու ներաշխարհի արտահայտումն է, հանգստություն, ինքնաճանաչում և անձնային աճի միջոց։ Այն օգնում է տեսնել անհատականությունը, ձևավորել ճաշակ և ուժեղացնել ինքնարտահայտման կարողությունը։
Աշխատանքների պատասխանատու, նկարչուհի՝ Լիաննա Ասատրյան։