Վարդենիսի մեծ աղբավայրի շրջակայքում մոտ 30 ուսանողներ մասնակցեցին լայնամասշտաբ աղբահանման աշխատանքների։ Սա ոչ միայն նպաստեց շրջակա միջավայրի մաքրությանը, այլև ընդգծեց հասարակական պատասխանատվության կարևորությունը։
Մեր քոլեջում մենք հավատում ենք, որ կրթությունը ներառում է նաև ակտիվ քաղաքացիություն և համայնքի հանդեպ սոցիալական պատասխանատվություն։ Ուսանողներն իրենց գործով ցույց տվեցին, որ կարելի է միանալ, գործել և փոփոխություն բերել՝ հարգելով շրջակա միջավայրը և համայնքը։
Միջոցառումը ցույց տվեց, որ փոքր գործողությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ։ 








