🌱💰Երկօրյա ուսուցողական ինտերակտիվ դասընթաց քոլեջում

🌱💰Երկօրյա ուսուցողական ինտերակտիվ դասընթաց քոլեջում
Երկօրյա ուսուցողական ինտերակտիվ դասընթաց քոլեջում։
Դեկտեմբերի 23-ին և 24-ին «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն «Հանրային իրազեկման միջոցառումներ՝ Գեղարքունիքի մարզում կայուն էներգետիկ տեխնոլոգիաների կիրառումը խթանելու նպատակով» նախաձեռնության շրջանակներում՝ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում կազմակերպեց «Էներգաարդյունավետության, էկոլոգիական և ֆինանսական կրթության մոդուլներ և խնայողությունների խաղ» թեմայով երկօրյա ինտերակտիվ դասընթաց🌱💰։
Դասընթացի կարևոր բաղադրիչներն էին՝
1. Էներգաարդյունավետության լուծումների ուսումնասիրություն.
2. Էկոլոգիական գիտակցության բարձրացում.
3. Ֆինանսական գրագիտության հմտությունների զարգացում.
4. Գործնական միջոցների օգտագործում.
✅Մասնակիցներին տրամադրվեցին հատուկ էներգաարդյունավետության հաշվիչներ, որոնց միջոցով կկարողանան հաշվարկել իրենց էներգիայի ծախսերի խնայողությունները։
Այս դասընթացը յուրահատուկ հնարավորություն էր մեր քոլեջի ուսանողների համար՝ ստանալ արդիական և գործնական գիտելիքներ, որոնք կօգնեն խնայել էներգիան և գումարը՝ միաժամանակ նպաստելով կայուն ապրելակերպի ձևավորմանը։
🗣️Այս նախաձեռնությունն իրականացվում է «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ կողմից իրականացվող «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգիաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում միջոցառում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիր շրջանակներում, որն իրականացվում է, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս: